Վարչապետ․ ՀՀ-ում պետք է գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը նվազի, արդյունաբերությունում՝ աճի![]() 20 հուլիսի 2019 - 15:39 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հողային ոլորտում բարեփոխումները։ «Մեր աշխատուժի 30%-ը զբաղված է գյուղատնտեսությամբ և մեր ՀՆԱ-ի 14%-ը գյուղատնտեսական արտադրանք է։ Սա մեր երկրի դասը կանխորոշող երևույթ է։ ՀՀ-ում պետք է գյուղատնտեսության մեջ զբաղվածների թիվը շարունակաբար նվազի և համապատասխանաբար ավելանա արյունաբերության ոլորտի շխատուժի թիվը։ Սա մեզ թույլ կտա լուծել աշխատանքի արտադրողականության խնդիրը», - նշել է վարչապետը։ Նա հայտնել է, որ ՀՀ-ում մեկ ժամում ստեղծվում է ընդամենը $5․9 արդյունք, մինչդեռ զարգացած երկրներում այս ցուցանիշը մի քանի տասնյակ անգամ ավելի է։ Ավելի վաղ Գյումրիում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |