Ալավերդու պղնձաձուլարանի 200 կրճատված աշխատակցից 50-ն աշխատանքի կանցնեն «Թեղուտում»

Ալավերդու պղնձաձուլարանի  200 կրճատված  աշխատակցից 50-ն աշխատանքի կանցնեն «Թեղուտում»

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի կրճատված ավելի քան 200 աշխատակցից 50-ն աշխատանքի կանցնեն «Թեղուտ» ՓԲԸ-ում:

«Հարգելի քաղաքացիներ, Թեղուտ ՓԲԸ-ի տնօրենությունից տեղեկացա, որ նախնական ընտրությունը կատարվել է, վերոգրյալ 50 կրճատված աշխատակիցները երկուշաբթի օրվանից աշխատանքի հրավերի զանգեր կստանան։ Տվյալներն ու հեռախոսահամարներն ինձ մոտ կան։ Ես պարբերաբար կապ կպահպանեմ ձեզ հետ», - գրել է պատգամավորը։

Նա անդրադարձել է նաև գործազուրկ մնացած մյուս քաղաքացիների խնդրին՝ նշելով, որ նրանց աշխատանքի հարցով ակտիվ աշխատանք է տարվում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---