Վարչապետ. Ունենալ այնպիսի բանակ, որ հակառակորդը հասկակա՝ մեզ հետ կռվելն անիմաստ է22 հուլիսի 2019 - 12:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը. նա ելույթ է ունեցել: «Յուրաքանչյուր սպայի հեղինակությունը շատ ավելի մեծ պետք է լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը։ Ուսադիրների նշանակությունը մեծանում է ենթակաների հարգանքով։ Դա ձեռքբերում է, որը դուք վաստակելու եք ծառայելով։ Մաղթում եմ, որ ձեր հանձնառությունը այս ճանապարհն անցնելու լինի արդյունավետ, առավել հաղթական՝ մեր երկրի, մեր ժողովրդի և ձեզ համար», - ասել է վարչապետը։ Նա առանձնահատուկ ողջունել է զինվորական շարքերում կանանց ներգրավվածությունը։ «Սա մեր հանրության կարևորագույն ցուցիչ է։ Հայաստանում կանայք ունեն մեծ ներուժ։ Կանայք մեր բնակչության մեծամասնությունն են։ Մենք պարտավոր ենք ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները, որ նրանք կարողանան ծառայել զինված ուժերում, պետական համարկագում, տնտեսության մեջ և ամենուր», - շեշտել է վարչապետը։ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղասիրական պետություն է։ «Խաղաղության հիմնական երաշխիքը մեր զինված ուժերն ու մեր բանակն են։ Բայց ես ուզում եմ ընդգծել, թե մեզ ինչպիսի խաղաղություն է պետք։ Չինական զինվորական ռազմավարությունը արձանագրում է․ տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի։ Մենզ ահա այսպիսի խաղաղություն է հարկավոր։ Մենք պետք է ունենանք այնպիսի զինված ուժեր, պետություն, հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելը իմաստ չունի, արդյունքը և հետևանքը մեկն է։ Մենք բոլորս անկախ նրանից՝ համազգեստ ենք կրում, թե ոչ, այս հաղթանակների զինվորներն ենք։ Մենք բոլորս առաջնագծից մինչև ԱԺ պետք է ծառայենք այդ նպատակին»,- ասել է Փաշինյանը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |