Սվիտալսկին՝ ՀՀ-ում իրավիճակի մասին. Աննախադեպ ժողովրդավարություն, պայքար կոռուպցիայի դեմ

Սվիտալսկին՝ ՀՀ-ում իրավիճակի մասին. Աննախադեպ ժողովրդավարություն, պայքար կոռուպցիայի դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում 2018-ին, կարևոր էր, քանի որ դրա արդյունքում գրանցվել են դրական երևույթներ:

«Դրանցից մեկն առաջընթացն է, վստահության ձեռքբերումը դեպի ընտրությունները: Հայաստանն աննախադեպ մակարդակ է ապահովել ժողովրդավարության զարգացման համար՝ մասնավորապես վերջին ընտրություններով, բայց պետք է անել նաև հաջորդ քայլը: Ամեն ինչ սկսում է ընտրություններից ու կարող եք հպարտանալ, որ առաջին քայլն արել եք»,- նշել է ԵՄ դեսպանը:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, ԵՄ դեսպանը նկատել է, որ ՀՀ-ն քաղաքական կամք է ցուցաբերել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, իսկ առանց դրա հնարավոր չէ ապահովել առաջընթաց:

«Հայաստանի հաջորդ կարևոր ձեռքբերումը անպատժելիության զգացումի վերացումն է: Որոշ մարդիկ կարծել են, որ օրենքից վեր են: Հայաստանի սովորական քաղաքացիների համար, կարծում եմ, որ կարեւոր էր ձերբազատվել այս զգացումից, որ կան նման մարդիկ: Այժմ ժամանակն է կառուցելու արդար ու անբիծ դատաիրավական համակարգ»,- ասել է Սվիտալսկին:

ԵՄ դեսպանը նշել է նաև, որ ոչ մի կառավարություն անսխալական չէ, բայց դրանք կարելի է շտկել:

Ընթերցեք նաև՝ «ԵՄ կրկնապատկում է ՀՀ-ին տրվող ֆինանսական աջակցության ծավալը»,

«Սվիտալսկի. ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականացման փուլ է մտնում».

«ԵՄ-ն պատրաստ է բազմամիլիոնանոց ֆինանսական աջակցություն տալ ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---