Փաշինյանն ուկրաիներենով շնորհավորել է Զելենսկուն Ռադայի ընտրություններում հաղթանակի առթիվ![]() 22 հուլիսի 2019 - 16:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և նրա կուսակցությանը՝ Ուկրաինայի Ռադայի արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Փաշինյանը շնորհավորանքը հրապարակել է թվիթերյան իր միկրոբլոգում՝ ուկրաիներեն։ «Շնորհավորում եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և «Ժողովրդի ծառա» կուսակցությանը՝ Ուկրաինայի խորհրդարանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Վստահ եմ, որ նոր խորհրդարանն ու կառավարություն կշարունակեն բարեփոխումների ճանապարհն էլ ավելի մեծ ջանքերով և հայ-ուկրաինական համագործակցության նոր հնարավորություններով»,- գրել է վարչապետը։ Ուկրաինայի Ռադայի ընտրություններն անցկացվել են հուլիսի 21-ին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |