Թուրքիայից ապրանք բերողները մաքսայինի աշխատողներին չեն ենթարկվել. Նյութեր են պատրաստվում![]() 22 հուլիսի 2019 - 16:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից հերթական հսկողական աշխատանքներն իրականացնելիս` Թուրքիայից ՀՀ Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժին ժամանած Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորները չեն ենթարկվել մաքսային ծառայողների օրինական պահանջներին, դրսևորել են ագրեսիվ պահվածք և փորձել են խուսափել մաքսային հսկողությունից: ՊԵԿ հաղորդագրության փոխանցմամբ, նրանք բռնություն գործադրելով Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների նկատմամբ` պատճառել են մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր գործի հանգամանքները պարզելու, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով: Ներկայում Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորների կողմից ՀՀ ներմուծված ապրանքները գտնվում են մաքսային պահեստում, որտեղ դրանց նկատմամբ իրականացվում է մաքսային հսկողություն: Պետական եկամուտների կոմիտեն կոչ է անում քաղաքացիներին, հատկապես` Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորներին պահպանել ԵՏՄ մաքսային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի դրույթները, ինչպես նաև խստագույնս պահպանել էթիկայի կանոնները և դրսևորել քաղաքակիրթ վարքագիծ, քանի որ վերջիններս առաջին անգամը չէ, որ հայտնվում են իրավապահ մարմինների տեսադաշտում իրենց դրսևորած ագրեսիվ պահվածքով: Մաքսային հսկողության արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |