Օգոստոսի 1-ից Նորագավիթի մաքսատունն աշխատելու է 7-օրյա գրաֆիկով![]() 22 հուլիսի 2019 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ից Նորագավիթի մաքսատունն աշխատելու են 7-օրյա գրաֆիկով, սպասարկելու է լրացուցիչ 6 աշխատակից: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Շուշան Ներսիսյանը հայտնել է, որ մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներ իրականացվելու են նաև շաբաթ-կիրակի օրերին: «Ուզում եմ նշել, որ այս ամենին համալիր լուծում տալու նպատակով շատ կարևոր է վարչապետի՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հանձնարարականը, որտեղ կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները և կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ ավտոմեքենան արագ և հեշտ մաքսազերծելու և հաշվառելու համար: Հանձնարարականի առնչությամբ լայնածավալ աշխատանքներն արդեն մեկնարկել են և, ինչպես վարչապետը հայտարարեց, ավտոմաքսատունն արդեն տեղափոխված կլինի Գյումրի մինչև տարեվերջ», - գրել է Ներսիսյանը: Ընթերցեք նաև՝ «7 ամսում 70,000-ից ավելի մեքենա է ներկրվել ՀՀ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |