Հայ սակրավորները վերջին օրերին Սիրիայում 8534 քմ տարածք են ականազերծել

Հայ սակրավորները վերջին օրերին  Սիրիայում   8534 քմ տարածք են ականազերծել

PanARMENIAN.Net - Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև հուլիսի 22-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 8534 քմ տարածք են ականազերծել, հայտնել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը:

Հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 122 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 326 հիվանդ, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 25 քաղաքացի, գինեկոլոգը հետազոտել է 64 հիվանդի, մանկաբույժը զննել և համապատասխան բուժում է նշանակել 60 երեխայի։

Ավելի վաղ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խումբը հաջողությամբ ավարտել է աշխատանքը և վերադարձել Հայաստան:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---