Էջմիածնում թափառող շների սպանդի դեպքով վարչական վարույթ կա![]() 22 հուլիսի 2019 - 18:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Էջմիածնում թափառող շների սպանդի դեպքով վարչական վարույթ է հարուցվել: Նշվում է, որ վերջերս «Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը սոցիալական ցանցերից մեկում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի օրեր առաջ Էջմիածին քաղաքում անհայտ անձինք թափառող շների սպանդ են իրականացրել։ Կատարվածի վերաբերյալ «Դինգո թիմ» կազմակերպության ներկայացուցչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում դիմում էր վերցվել։ Բաժնի ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների ակտիվ գործակցության ու տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ հուլիսի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել Էջմիածնում ապրող 57-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքն է շներին իր օրինական որսորդական հրացանով կրակել՝ պատճառաբանելով, որ կենդանիները փորձել են մանկահասակ երեխաներին վնասել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |