Սևանի մակարդակի բարձրացման և ջրի աղտոտման դեմ քայլերն են քննարկվել23 հուլիսի 2019 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Սևանա լճի էկոլոգիական վիճակի և ապօրինի անտառհատումների կանխարգելման հարցերն են քննարկվել շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում։ Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, քննարկման մասնակիցներին ներկայացվել են Սևանա լճի էկոլոգիական վիճակը, առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կապտականաչ ջրիմուռների աճին նպաստող երկու հիմնական գործոնների՝ լճի մակարդակի բարձրացման և ջրի աղտոտման կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Դիտարկվել են նաև լճի էկոլոգիական հավասարակշռությունը խաթարող մյուս գործոնները և դրանց ազդեցության նվազեցման ուղիները։ Հասարակական խորհրդի նիստի մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և առաջարկները խնդրի լուծման վերաբերյալ՝ կարևորելով մոնիթորինգների արդյունքների վերլուծության համակարգի ներդրումը, Սևանա լճի ջրի որակի նորմի հաստատումը, կողակի պոպուլյացիայի վերականգնումը։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ հնչած առաջարկների հիմնական մասով աշխատանքներն ընթացքի մեջ են, և կարևորել գիտական և փորձագիտական այլ կառույցների հետ գործակցությունը։ Ապօրինի անտառահատումների հարցի քննարկման շրջանակներում ներկայացվել է հիմնահարցի լուծման նպատակով շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած օրենսդրական վերջին փոփոխությունները, որոնցով փակվել են ապօրինություններին նպաստող բոլոր իրավական բացերը։ Իրավական նորմով նաև խստացվել են պատժաչափերը՝ առանձին դեպքերի համար նախատեսելով նաև քրեական պատասխանատվություն։ Նիստի մասնակիցների առաջարկով անդրադարձ է կատարվել նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների հզորացման և անտառապատ տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման ուղղությամբ նախարարության նախաձեռնած գործողություններին։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ |