Ադրբեջանի ընտրություններից հետո կողմերին շատ ավելի հեշտ կլինի բանակցություններ վարել 2 հոկտեմբերի 2008 - 16:57 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ն շատ կոնստրուկտիվ եւ արդյունավետ է համարում հունիսին Սանկտ-Պետերբուրգում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլա Գյուլի հանդիպումը»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Նրա խոսքերով, հոկտեմբերի 15-ին նշանակված Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո կողմերին շատ ավելի հեշտ կլինի բանակցություններ վարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ:Ցանկացած հակամարտություն ունիկալ է, եւ յուրաքանչյուրի համար պետք է գտնել սեփական, միակ լուծումը: Այո, կա տարածքային ամբողջականության սկզբունքը, բայց կան նաեւ այլ սկզբունքներ, այդ թվում` բռնի ուժի կիրառման բացառում, ազգերի ինքնորոշման իրավունք: Յուրաքանչյուր հակամարտություն պետք է առանձին դիտարկել: ԱՄՆ-ն հակամարտությունների կարգավորման սկզբունքները դիտարկում է ըստ վայրի եւ հանգամանքների»,- ասել է Յովանովիչը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |