Ֆրանսիայի նախկին վարչապետը՝ ՀՀ պետհետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ![]() 23 հուլիսի 2019 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական հետքրքրությունների ֆոնդը հայտարարել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ Դե Վիլեպինին տնօրենների խորհրդի անդամ նշանակելու մասին, այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։ ԱՆԻՖ գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշել է, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ գործող ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը նախատեսում է համաշխարհային մակարդակի ներկայացուցչություն և, այս համատեքստում Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ Դե Վիլեպինի ներգրավումը «սահմանում է մասնակցության չափազանց բարձր մակարդակ»։ Դե Վիլեպինը նշել է, որ ԱՆԻՖ-ի թիմին միանալը սկիզբ է մի նոր ու հետաքրքիր ճամփորդության: «Ինչպես Ֆրանսիան, Հայաստանը նույնպես վերջերս անցավ քաղաքական դաշտի էական երիտասարդացման մի փուլ, և դրա վկայությունն է այն, որ ԱՆԻՖ գործադիր տնօրեն պարոն Փափազյանը 37 տարեկան է, իսկ խորհրդի նախագահ, փոխվարչապետ պարոն Ավինյանը՝ 30 տարեկան», - ասել է Ֆրանսիայի նախկին վարչապետ։ Դոմինիկ դե Վիլեպինն ավարտել է Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտը (Sciences-Po) և կառավարման ազգային դպրոցը (École Nationale d'Administration)։ Ունի բակալավրի աստիճան իրավունքի և գրականության ոլորտում: Դոմինիկ դե Վիլեպինը սկսել է իր կարիերան որպես դիվանագետ: 1993-ին նշանակվել է արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեի գրասենյակի ղեկավար, ինչից հետո նախագահ Ժակ Շիրակի կողմից նշանակվել է իր աշխատակազմի ղեկավար` 1995-2002 թվականներին: 2002 թվականին Դոմինիկ դե Վիլեպինը նշանակվել է արտաքին գործերի նախարար: 2004-ին դարձել է ներքին գործերի նախարար, իսկ 2005-2007թթ. զբաղեցրել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |