ԱՄՆ ազգային արխիվը հայ իրավապաշտպանին չի տրամադրել Հայոց ցեղասպանության մասին նյութերը 2 հոկտեմբերի 2008 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի դաշնային դատարանում դատական նիստ է սկսվել ԱՄՆ Ազգային արխիվների վարչության (National Archives and Records Administration) դեմ հայցի հիման վրա, ըստ որի այդ վարչությունը իրավապաշտպան Վարդգես Եղիյանին չի տրամադրել Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութեր:«Իմ կլիենտը մի քանի անգամ Վարչությանը դիմել է այդ փաստաթղթերն իրեն տրամադրելու խնդրանքով, բայց արխիվի աշխատակիցների կողմից ոչ արձագանք չի հետեւել: Այդ գործողությունները տեղեկատվության ազատության մասին Ակտի խախտում են հանդիսանում»,- հայտնել է Վարդգես Եղիյանի փաստաբան Մարկ Մակկարլին: «20 օրվա ընթացքում Ազգային արխիվի աշխատակիցները պարտավոր էին ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, բայց չնայած բազմակի դիմումներին, իմ կլիենտն այդպես էլ պատասխան չստացավ: Մենք պարզապես ցանկանում ենք ստանալ այդ փաստաթղթերը»,- նշել է Մարկ Մակկարլին: Վարդգես Եղիյանը ԱՄՆ-ում հաջողությամբ դատական գործեր է վարել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց ունեցվածքը կորցրած հայերի հետնորդներին փոխհատուցում հատկացնելու հարցում: Եղիյանի կարծիքով, նրան այդ փաստաթղթերը չեն տրամադրվել այն պատճառով, որ դրանցում հիշատակվում են Հայոց ցեղասպանության ուղղակի մասնակից երկրների անունները: «Այդ դատական գործընթացը վարում են Ամերիկայի այն հայերի անունից, որոնք փորձում են տեղեկատվություն գտնել այն մասին, թե ինչ է պատահել իրենց հարազատների հետ Հայոց ցեղասպանության ժամանակ»,- հայտնել է Վարդգես Եղիյանը, հաղորդում է Gibrahayer.com-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |