ՄԱԿ-ը ողջունում է ՀՀ-ում դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումները![]() 23 հուլիսի 2019 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ հանդիպմանն ասել է, որ մեծ պատիվ է աջակցել դատաիրավական բարեփոխումներին, որը Հայաստանի զարգացման գործում ամենաառանցքային նշանակությունն ունեցող ոլորտն է: Նախարարության փոխանցմամբ, ՄԱԶԾ մշտական համակարգողը վստահություն է հայտնել, որ նոր Կառավարությունն իրապես կկարողանա բարեփոխել և բարձրացնել դատական համակարգի արդյունավետությունը: Դմիտրի Մարիյասինը նաև կարևորել է հակակոռուպցիոն պայքարի արդյունավետ իրականացումը՝ ուղղված պետական մարմինների աշխատանքի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը: Նախարարը վստահեցրել է, որ Կառավարության նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացու և օտարերկրյա ներդրողի համար դատական համակարգը վստահելի ու արժանահավատ դարձնելն է: Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել է Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցումը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ներդրումը: Դմիտրի Մարիյասինը վերահաստատել է ՄԱԶԾ-ի՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |