Մնացականյանը Վրաստան կայցելի, կհանդիպի վարչապետին ու ԱԺ խոսնակին

Մնացականյանը Վրաստան կայցելի, կհանդիպի վարչապետին ու ԱԺ խոսնակին

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-25-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որի արդյունքներով երկու ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Նախարար Մնացականյանը հանդիպումներ կանցկացնի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---