Շինաղբը՝ միայն Նուբարաշեն. Հսկողություն է տարվում![]() 23 հուլիսի 2019 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ ուժեղացված հսկողություն է իրականացնում շինաղբի ապօրինի կուտակման վայրերի մոտ: Հուլիսի 23-ի վաղ առավոտից արգելվել է մուտքը Շենգավիթի Ներքին Չարբախ թաղամասի տարածքում ձևավորված անօրինական աղբավայր: Բոլոր վարորդները զգուշացվել են և ուղղորդվել դեպի Նուբարաշենի աղբավայր: «Բոլոր այս հողատարածքները համայնքային սեփականության են, որտեղ ինքնակամ, օրենքի կոպիտ խախտումներով մարդիկ հիմնել են շինարարական աղբավայր: Շաբաթվա ընթացքում հարյուրավոր մեքենաներ մտնում են այստեղ և ամբողջ տարածքը լցվում է շինաղբով: Այս երևույթն ունի կազմակերպիչ, կան հսկիչներ, որոնք մեքենաներն ուղղորդում են այստեղ: Մայրաքաղաքում կա նման 6 մշտական վայր: Խնդիրը լուծելու համար անցնելու ենք կոշտ մեթոդների, ընդհուպ մեքենաները կտարվեն տուգանային հրապարակ, իսկ վարորդները կտուգանվեն»,- նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը և ընդգծել, որ բոլոր հասցեներում սահմանվելու է մշտական հսկողություն: Երևանի քաղաքապետարանը շինարարական աղբ տեղափոխող բոլոր մեքենաների վարորդներին տեղեկացնում և հիշեցնում է, որ շինաղբի համար նախատեսված միակ օրինական վայրը Նուբարաշենի աղբավայրն է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |