ՀՀ քաղաքացիները կարող են ավելի հեշտ ստանալ ՌԴ-ում կացության իրավունք23 հուլիսի 2019 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստան Դաշնությունը մտադիր է դյուրացնել հետխորհրդային երկրների, այդ թվում նաև՝ ՀՀ քաղաքացիների համար կացության իրավունք ստանալու ընթացակարգը, հայտնել է «Պառլամենտսյակա գազետան»։ Համապատասխան օրինագիծը մշակել է ՌԴ կառավարությունը։ Կացության իրավունքը նախատեսվում է շնորհել օտարերկրացիների մի շարք խմբերի՝ այդ թվում ՌԽՖՍՀ-ում ծնված և նախկինում ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցած անձանց, ՌԴ տարածքում ծնված երեխաներին, որոնց օտարերկրացի ծնողներն ունեն կացության իրավունք, ինչպես նաև այն օտարերկրացիներին, որոնք Ռուսաստանի Դաշնությունում որպես որակավորված մասնագետներ աշխատում են կես տարուց ոչ պակաս: Ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու իրավունք առաջարկում են տալ նաև այն քաղաքացիներին, որոնք ծնվել են Ռուսաստանի տարածքում, վերաբնակեցվել են երկրում վերաբնակեցման գործընթացի կարգավորման և փախստականների իրավունքների պաշտպանության մասին միջազգային պայմանագրի շրջանակում, որը կնքվել է Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ: Պետդումայում օրինագիծը երրորդ ընթերցմամբ կքննարկի հուլիսի 23-ի լիագումար նիստում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |