Քաղաքապետարանի պատվիրած նոր աղբամանների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է![]() 24 հուլիսի 2019 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի պատվերով գնված նոր աղբամանների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է, տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Նրա խոսքով, մի քանի օրից այս աղբամանները կտեղադրվեն Երևանի փողոցներում ու բակերում։ Աղբամանները ներկրվել են Լեհաստանից։ «Մինչև օգոստոսի կեսերը կունենանք մոտ 2200 աղբաման։ Այս աղբամանները զգալիորեն կթեթևացնեն մեր աղբահանության խնդիրը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ Երևան է հասել քաղաքապետարանի կողմից գնված ևս երկու աղբատար մեքենա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |