Հուլիսի 25-26-ին Երևան-Գյումրի արագընթաց էլեկտրագնացքի որոշ չվերթներ կչեղարկվեն![]() 24 հուլիսի 2019 - 11:55 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ չեղարկվում է հուլիսի 25-ին՝ ժամը 17:15-ին Երևանի երկաթուղային կայարանից մեկնող Երևան-Գյումրի №102 արագընթաց գնացքը: Հուլիսի 26-ին չեն գործելու ժամը 09:05-ին Գյումրիից և 17:15-ին Երևանից մեկնող Գյումրի-Երևան-Գյումրի №103/102 արագընթաց էլեկտրագնացքները: Երևան-Գյումրի-Երևան երթուղու №100/101 արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Երևանից 09:40 և Գյումրիից 17:10-ին, հուլիսի 26-ին աշխատելու են առանց փոփոխությունների: Անփոփոխ է մնում նաև սովորական էլեկտրագնացքների չվացուցակը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |