ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության անդամը Եվրամիությանը կոչ է արել ավելի շատ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին

PanARMENIAN.Net - Եվրամիությունն ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի Հարավային Կովկասին, ԵԽԽՎ-ի աշնանային նիստին իր ելույթում հայտարարել է տվյալ կառույցի Թուրքիայի ներկայացուցիչ Բիրգեն Կելեշը: «Հարավային Կովկասում տեղի ունեցող հակամարտությունը ցույց է տալիս, որ Եվրամիությունը հապաղում է տվյալ հարցի շուրջ իր դիրքորոշման արտահայտման գործում»,- ասել է Կելեշը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ զինված հակամարտության արդյունքներին նվիրված նիստի ժամանակ:



Նրա խոսքերով, էներգետիկ ռեսուրսների պատճառով որոշ եվրոպական երկրներ կախվածության մեջ են գտնվում Ռուսաստանից: «Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախումը կանխելու համար պետք է էներգետիկ պահեստների փոխադրման այլ տարբերակներ փնտրել: Էներգետիկ ռեսուրսների փոխադրման տեսակետից Վրաստանը կարեւոր երկիր է հանդիսանում ԵՄ եւ Թուրքիայի համար»,- ավելացրել է Կելեշը:



Թուրք պատգամավորը սրել է ուշադրությունը «Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի» վրա, որն Անկարան առաջարկել է տարածաշրջանում կայունության ստեղծման համար, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---