ՀՀ-ում մահացությունների 2.3%-ը շնչառական հիվանդություններից է. ԱՆ ռազմավարություն է մշակել![]() 24 հուլիսի 2019 - 12:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը, որի նպատակն է իրականացնել կանխարգելում և պացիենտների վաղ հայտնաբերում, հայտնաբերված պացիենտների վարման արդյունավետության բարձրացում, բուժական գործընթացում պացիենտների առավելագույն ներգրավման ապահովում, ԹՔՕՀ վերահսկողության բարձրացում: Նշվում է, որ 2018-ին Հայաստանում գրանցված բոլոր մահերի մոտ 93%-ը պայմանավորված է ոչ վարակիչ հիվանդություններով, որից ստորին շնչառական ուղիների քրոնիկ հիվանդություններից մահացությունը կազմում է 2.3%: 2013-2016-ին նկատվում է շնչառական օրգանների հիվանդություններից մահվան դեպքերի կայուն բացասական դինամիկա, մասնավորապես 2013-ին արձանագրվել է 1645 մահվան դեպք, որից ստորին շնչառական ուղիների քրոնիկ հիվանդություններից մահացությունը 990 դեպք է: 2016-ին` 2148 դեպք է գրանցվել, ստորին շնչառական ուղիների քրոնիկ հիվանդություններից մահացությունը` 1121: 2017թ.-ի համար մահվան դեպքերի թիվը կազմել է 1644, ստորին շնչառական ուղիներից` 648: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |