Երևանի աղբահանությամբ 2 աֆրիկացի և 3 հնդիկ կզբաղվեն![]() 24 հուլիսի 2019 - 13:08 AMT PanARMENIAN.Net - «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը համալրվել է Գանայից և Հնդկաստանից աշխատակիցներով: Այս մասին PanARMENIAN.Net -ի հետ զրույցում նշեց հիմնարկի աղբահանության բաժնի պետ Աշոտ Ասատրյանը: Այժմ հիմնարկում աշխատում են 5 օտարերկրացի՝ 2 աֆրիկացի, 3 հնդիկ, որոնք անցնում են աշխատանքի ընդունման և ձևակերպման փուլը, որպեսզի «ամեն ինչ օրինական լինի», ասաց Ասատրյանը: «Մենք պաշտոնական հայտարարություն ենք տարածել մեր էջով, քաղաքապետարանի կայքով, այլ կայքերով, հայտարարության հիման վրա գալիս դիմում են, եթե համապատասխանում են աշխատանքին, ընդունում ենք», - նշեց աղբահանության բաժնի պետը: Նրա խոսքով՝ այժմ կադրերի խնդիր չունեն. «Աղբատար մեքենաները նոր են գալիս, ամեն եկող մեքենան սկսում ենք համալրել վարորդներով և բանվորներիվ, բոլորը անցնում են փորձաշրջան, ծանոթանում են աշխատանքի հետ»: Աշխատանքի համար նաև բավականին շատ հայեր են դիմում, հավելեց Ասատրյանը: Երևանիք քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր, որ նվազագույնը 200,000 դրամ աշխատավարձով քաղաքի մարքրությունն ու աղբահանությունն իրականացնող հավաքարարներ և բանվորներ են անհրաժեշտ: Ավելի վաղ Երևան են հասել քաղաքապետարանի կողմից գնված ևս երկու աղբատար մեքենա և նոր աղբամանների առաջին խմբաքանակը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |