Ռուս նախկին հատուկջոկատայինի սպանության մեջ մեղադրվողներից մեկը ՀՀ-ում կալանավորվել է

Ռուս նախկին հատուկջոկատայինի սպանության  մեջ մեղադրվողներից մեկը ՀՀ-ում կալանավորվել է

PanARMENIAN.Net - Հայաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են միջազգային հետախուզման մեջ գտնվող անձին, որն անցնում է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով։ Այս մասին հատնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանը։

ԳՀՎ հատուկ ջոկատի նախկին մարտիկ, Սիրիայում մարտական գործողություների մասնակից Նիկիտա Բելյանկինը սպանվել էր Կրասնոգորսկում հունիսի 1-ին զանգվածային ծեծկռտուքի ժամանակ։ Նա փորձել էր պաշտպանել տեղի բնակչին, որին փողոցում ծեծում էր ամբոխը։

Գործով այժմ 9 ենթադրյալ մասնակից է կալանավորվել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---