Քոչարյանը հետ է պահանջել իրենից առգրավված զենքերը![]() 24 հուլիսի 2019 - 14:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի գործով բողոքի քննությունը: Քոչարյանն իր ելույթի ընթացքում նշել է, որ քննիչից հետ է պահանջել իրենից առգրավված զենքերը, սակայն չի ստացել դրանք: Նա շեշտել է, որ զենքերը ոստիկանությունում գրանցված են եղել, օրինական են: «Բացի այդ, այստեղ չկա որևէ մեկ զենք, որը օգտագործված է Մարտի 1-ի ժամանակ։ Պարզապես նվիրատվություն էին տարբեր երկրների ղեկավարների, պաշտոնյաների կողմից։ Այդ զենքերը որևէ առնչություն չունեին քրեական գործի հետ»,- ասել է Քոչարյանը։ Քոչարյանը պնդել է նաև, որ իր իրավունքները «շատ կոպիտ և լկտի ձևով ոտնահարվել են նախաքննական մարմնի կողմից»: Ավելի վաղ Քոչարյանը հերթական անգամ կալանավորվել է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |