2020-ին Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհ կկառուցվի![]() 24 հուլիսի 2019 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ կառավարությունը ծրագրում է 2020 թվականին մինչև 150 կիլոմետր ճանապարհ կառուցել՝ Արցախի Հանրապետությունը ՀՀ-ին կապող: Նա հայտնել է, որ արդեն համապատասխան որոշումը կայացվել է: «Հարավային ուղղությամբ ճանապարհ՝ Կապանից մինչև Հադրութ ճանապարհն է քննարկվում, և ես հուսով եմ, որ մինչև տարվա վերջ մենք կամփոփենք այս քննարկումները և արդեն կունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք կառուցելու այդ ճանապարհը», - ասել է Գրիգորյանը: Նա հավելել է, որ նախատեսվում է ճանապարհը կառուցել կարճ ժամանակում՝ 2020 թվականին, կառուցման ֆինանսական միջոցները կան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |