Պահածոյացված միրգ-բանջարեղենի գինը կարող է իջեցվել

Պահածոյացված միրգ-բանջարեղենի գինը կարող է իջեցվել

PanARMENIAN.Net - ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է պահածոյացված միրգ-բանջարեղենի արտադրության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ. քննարկվել է արտադրանքի ինքնարժեքն իջեցնելու հնարավոր ուղիները։

Նախարարության փոխանցմամբ, քննարկման ընթացքում ներկայացվել են ոլորտի հիմնական խնդիրները, արտադրության և արտահանման ծավալների մեծացման հեռանկարները։

Նախարարը տնտեսվարողների հետ քննարկել է արտարժույթի տատանումներով պայմանավորված ռիսկերը․ ըստ նախարարի և տնտեսվարողների միջև պայմանավորվածության՝ հարցը խորությամբ կուսումնասիրվի, կհաշվարկվեն վնասները, որպեսզի կառավարությունը քայլեր ձեռնարկի հնարավորության դեպքում ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։

Նախարարի և տնտեսվարողների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առանձին ընկերությունների հետ անցկացնել հանդիպումների շարք՝ քննարկելու վերջիններիս գործունեության մասնավոր խնդիրները։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---