Փաշինյանը շնորհավորել է Ջոնսոնին![]() 24 հուլիսի 2019 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր այս կարևոր առաքելությունն իրականացնելու գործում: Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական գործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Մեր երկրների միջև հաստատված կառուցողական երկխոսությունն ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով կարևոր ձեռքբերումներ արձանագրելու և առկա ներուժը համակողմանիորեն օգտագործելու համար՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների: Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կընձեռվի Ձեզ հետ հանդիպելու և համատեղ ջանքերով նոր շունչ ու որակ հաղորդելու հայ-բրիտանական հարաբերություններին», -ասված է ուղերձում: Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրել է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |