Հայաստանի նախագահ. Ղարաբաղյան պատերազմը դեռ ավարտված չէ

PanARMENIAN.Net - Հարավային Օսիայի շուրջ ծավալված իրադարձությունները եւ դրան հաջորդող զարգացումները սթափեցրին շատերին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության ժողովրդին եւ խորհրդարանին ուղղված իր ուղերձում: «Այսօր ավելի քան ակնհայտ է, որ մեզնից պահանջվում է ոչ միայն իրադարձությունների հստակ, պրագմատիկ, առանց էմոցիաների, համարժեք գնահատում, այլեւ հեռահար նպատակներ հետապնդող հետեւողական քայլեր, պահանջվում է երկրի կայունություն, ուժերի ու հնարավորությունների համախմբում, նոր մոտեցումներ ու լուծումներ: Ե՞րբ է ավարտվել ղարաբաղյան պատերազմը այս օրերին փորձեք այս հարցով շրջել Հայաստանի գյուղերում եւ քաղաքներում: Այլ պատասխանների կողքին, մարդիկ ձեզ կասեն, որ պատերազմը դեռեւս չի ավարտվել: Այո, պատերազմը չի ավարտվել, քանի դեռ չի ավարտվել սպառազինությունների մրցավազքը, չի ավարտվել, քանի դեռ բոլորս միասին չենք շնորհավորել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Նախագահներին` իրենց կամային որոշման եւ հակամարտության խաղաղ կարգավորման համար»,-ասել է ՀՀ նախագահը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---