Դպրոցներում ակնաբուժության ծրագիր կիրականացվի![]() 24 հուլիսի 2019 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվել է մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագրի շրջանակում դպրոցական և նախադպրոցական հաստատություններում երեխաների ակնային զննումների կազմակերպման «Ավետիս» պիլոտային ծրագրի իրականացման և ընդլայնման հետ կապված հարցեր: Ծրագրի իրականացման մանրամասները ներկայացնելու նպատակով դեռևս 2018 թվականին հանդիպումներ էին կազմակերպվել նախարարներ Արայիկ Հարությունյանի և Արսեն Թորոսյանի հետ՝ ստանալով դպրոցներում ծրագիրն իրականացնելու համաձայնությունը: Ծրագրի շրջանակում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հետ համատեղ Հայաստանում 2018- 2019-ին ծնողների համաձայնությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով ակնային զննում է անցել մոտ 20,000 երեխա, որոնցից 10,000-ը՝ Երևանում, 10,000-ը՝ մարզերում: Հանդիպման ընթացքում նշվել է, որ նախագիծն իրականացնող թիմը նախատեսում է նաև դիմել միջազգային դոնոր կազմակերպությունների՝ ծրագրի ծավալներն ընդլայնելու նպատակով: Նախատեսվող վերապատրաստման դասընթացներում նախարարի տեղակալի առաջարկությամբ կընդգրկվեն նաև բժշկական ուղղվածության միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսերի ուսանողները: Կողմերն անդրադարձել են ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք տեխնիկական և կազմակերպչական հարցերի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |