ԼՀԿ-ի օրինագիծը․ Փոխհատուցել III խմբի հաշմանդամություն ունեցող զինվորներին![]() 24 հուլիսի 2019 - 17:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է փոխհատուցել 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքը նախատեսում է առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում՝ անձի առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու դեպքում: Հաշվի առնելով հիմնադրամի գործունեության նպատակը, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու դեպքերի ավելի մեծ ծավալի հատուցման կարևորությունը, ներկայացվել է օրենսդրական փոփոխության նախագիծ, համաձայն որի՝ առաջարկում ենք հատուցում նախատեսել նաև երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մասով: Նշվում է, որ այս պահին հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցները կազմում են մոտ 17 մլրդ դրամ, իսկ 2.5 տարվա ընթացքում հատուցումների գումարը կազմել է ընդամենը 1.2 մլրդ դրամ: «Հետևաբար, նախագծով առաջարկվող փոփոխությունը չի վտանգի հիմնադրամի ֆինանսական կայունությանը: Ավելին, օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասը նույնպես նախատեսում է շահառուների այլ շրջանակի և հատուցումների ավելացնում՝ կախված ֆինանսական գործունեության արդյունքներից», - ասված է նախագծում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |