Վայոց ձորում փորձել են վրաերթի ենթարկել արջին ու քոթոթներին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին համացանցում մի տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է վարորդը փորձում վրաերթի ենթարկել արջին ու քոթոթներին: EcoNews.am կայքի փոխանցմամբ, տեսանյութը նկարահանվել է Վայոց ձորի մարզում, դրանում երևում են իրենց հետապնդող մեքենայից վախեցած փախչող արջերը: «Քշի վրեքները»,- ասում է նրանցից մեկը։ Քիչ անց հայտնվում է նաև երկրորդ մեքենան, որը գրեթե հարվածում է կենդանիներին։ Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում: 92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |