Սասնա ծռերը պատանեկան ճամբար են կազմակերպել (վիդեո)

Սասնա ծռերը պատանեկան ճամբար են կազմակերպել

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» կուսակցությունը պատանեկան 7-օրյա ճամբար է կազմակերպել Եղվարդում. դրան մասնակցել է ավելի քան 40 երեխա:

Կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութը պատմում է, որ երեխաները զինվորական պատրաստության դասաժամեր են ունեցել, որի ժամանակ սովորել են կրակել օդամղիչ զենքից, եղել են ազգային պարերի դասեր և հայոց պատմության դասախոսություններ:

Երեխաներից մեկը պատմում է, որ ճամբարում սովորեցրել են ճիշտ հարձակվել և պաշտպանվել, ինչպես նաև ծանոթացրել են մարտական պատրաստվածության մի շարք հմտություններ:

Նշվում է, որ կուսակցությունը պլանավորում է հաջորդ տարի ճամբարներ կազմակերպել տարիքային տարբեր խմբերի համար հանրապետության տարբեր հատվածներում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---