ՌԴ ԱԳՆ ղեկավար. Ռուսաստանը չի զոհաբերի Բաքվի հետ իր հարաբերությունները ելնելով կոնյուկտուրային նկատառումներից 3 հոկտեմբերի 2008 - 14:54 AMT PanARMENIAN.Net - «Կովկասյան պլատֆորմի ստեղծմանն ուղղված թուրքական նախաձեռնության հաջողության բանալին համառ առաջխաղացումն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ»,-այսօր Երեւանում Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումները բանակցային գործընթացի շրջանակներում կօգնեն հակամարտության կողմերին առաջ ընթանալ: Սերգեյ Լավրովը մեկնաբանել է նաեւ Հարավային Օսիայի վերջին իրադարձությունների կապակցությամբ Բաքվում արված հայտարարությունները, մասնավորապես, այն մասին, որ պաշտոնական Բաքուն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը: «Ես տեղյակ չեմ Ադրբեջանի նման հայտարարություններին: Հակառակը, ադրբեջանական կողմն իր հայտարարություններում հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները կոնյուկտուրայի ազդեցությանը չեն ենթարկվում: Ադրբեջանը մեր վաղեմի գործընկերն է եւ կարեւոր է մեզ համար, եւ մենք չենք պատրաստվում զոհաբերել Բաքվի հետ մեր հարաբերությունները ելնելով կոնյուկտուրային նկատառումներից»,-նշել է Սերգեյ Լավրովը եւ հավելել, որ հենց նման վերաբերմունք է Ռուսաստանը զգում նաեւ Բաքվի կողմից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |