Սերգեյ Լավրով. Ռուսաստանին չի մտահոգում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը 3 հոկտեմբերի 2008 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանին չի մտահոգում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը: Մոսկվան համոզված է, որ եթե ՆԱՏՕ-ն գործընկերների հետ միասին պայքարի առկա մարտահրավերների դեմ, ապա ոչ մի վտանգավոր բան դրանում չկա: Այսօր Երեւանում Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, Ռուսաստանը պահպանում է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների հետ հարաբերությունների ձեւաչափը, ինչպես նաեւ Հայաստանի հետ հանդիսանում է ՆԱՏՕ-ի եվրաատլանտյան գործընկերության խորհրդի անդամ: «Եթե ՆԱՏՕ-ն զարգանա այն ուղղությամբ, որի մասին ասում է, ապա ոչ մի վտանգ մենք այստեղ չենք տեսնում: Մենք մեր հայ գործընկերների հետ տարաձայնություններ չունենք այն մասին, թե ինչպիսի ՆԱՏՕ-ի եւ ինչ կերպ ենք մենք ցանկանում համագործակցել»,-նշել է Սերգեյ Լավրովը: ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է նաեւ, որ Ռուսաստանը միայն ողջունում է առեւտրա-տնտեսական համագործակցության զարգացումը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ եւ հուսով է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները երկու երկրների ղեկավարների միջեւ կօգնեն խուսափել հարավկովկասյան ճգնաժամի ընթացքում առաջացած խնդիրներից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |