ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է €1.6 մլն փոխհատուցել Քոչարյանի օրոք ունեզրկված քաղաքացուն

ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է €1.6 մլն փոխհատուցել Քոչարյանի օրոք ունեզրկված քաղաքացուն

PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Յուրի Վարդանյանն ըննդեմ Հայաստանի Հանրապետության գործով» վճիռը, որով ՀՀ կառավարությունը պարտավորվում է €1.6 մլն վճարել Վարդանյանների ընտանիքին:

Ընտանիքն ունեզրկվել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 15 տարի առաջ, երբ Բուզանդ փողոցի իրենց տնից և հողամասից հանվել է, քանի որ այդ տարածքը հռչակվել էր «հանրային գերակա շահ»:

Վարդանյանների իրավունքների խախտումը դատարանը ճանաչել էր դեռ 2016-ին՝ արձանագրելով, որ նա զրկված է եղել արդար դատավարության և սեփականությունը պաշտպանելու իրավունքից:

Սա ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ-ի իշխանություններին փոխհատուցման համար սահմանած երբևէ ամենաբարձր գումարն է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---