ՀՀ-ն կմասնակցի Դուբայ ԷՔՍՊՈ-2020 համաշխարհային ցուցահանդեսին![]() 25 հուլիսի 2019 - 18:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար, Տիգրան Խաչատրյանը և Դուբայ ԷՔՍՊՈ-2020 համաշխարհային ցուցահանդեսի գործադիր տնօրեն Նաջիբ ալ Ալին հուլիսի 25-ին ստորագրել են ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության վերաբերյալ պայմանագիրը։ Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Խաչատրյանը և Նաջիբ ալ Ալին քննարկել են ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանն առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր, կողմերը զրուցել են նաև դրա ընթացքում Հայաստանի ազգային օրվա կազմակերպման հարցի շուրջ։ Դուբայ ԷՔՍՊՈ-2020 համաշխարհային ցուցահանդեսը կանցկացվի «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով։ Այն կմեկնարկի 2020 թվականի հոկտեմբերի 20-ին և կտևի մոտ 6 ամիս։ Ցուցահանդեսին մասնակցելու է 192 երկիր։ Մասնակից երկրները ներկայացնելու են իրենց մշակութային ժառանգությունը, տնտեսությունը, մասնավորապես, ներդրումային և զբոսաշրջային ներուժը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |