Մարզահամերգային համալիրի մոտակայքում հեթական հրդեհն է![]() 26 հուլիսի 2019 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ին` ժամը 13:00-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում այրվում է բուսածածկույթ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ավելի վաղ տարածքում ևս մեկ հրդեհ էր բռնկվել: Ոստիկանություն ահազագն էր ստացվել, որ երկու անհայտ անձ դիտավորյալ են հրդեհել տարածքը՝ դիմելով փախուստի: ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |