Աշխատանքի համար Տավուշի մարզպետարան է դիմել 170 հոգի, 36-ն արդեն ընդունվել է

Աշխատանքի համար  Տավուշի մարզպետարան է դիմել 170 հոգի, 36-ն արդեն ընդունվել է

PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ի դրությամբ, աշխատանք ունենալու ակնկալիքով Տավուշի մարզպետարան է դիմել 170 քաղաքացի, հայտնել է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

138 քաղաքացու դիմում փոխանցվել է Զբաղվածության տարածքային կենտրոն։ 36 քաղաքացի հրաժարվել է իրեն առաջարկած աշխատանքից։ Աշխատանքի ընդունվել է 36 քաղաքացի։

89 քաղաքացի գործատուի հետ հանդիպման և աշխատանքային հարցերի քննարկման փուլում է։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության հուլիսի 18-ի նիստում հայտնել էր, որ Տավուշի մարզում 200 հոգի կարող է աշխատանքի անցնել օրական 8000-15,000 դրամ վարձատրությամբ:

Նախարարը նշել է, որ Իջևանում ապօրինի անտառհատումների պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկվել է անցնել աշխատանքի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---