Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, նա 1995 թվականին ծնված Արման Արայիկի Բուլղադարյանն է:

«Ցավակցում ենք Արմանի հարազատներին», - գրել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Տավուշում հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---