Քոչարյանին ազատած դատավորի լիազորությունները կասեցվել են![]() 29 հուլիսի 2019 - 10:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: ArmLur.am-ի փոխանցմամբ, տեղեկությունը հաստատել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Գլխավոր դատախազությունից դիմում է ուղարկվել ԲԴԽ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասով, և ԲԴԽ-ն, ըստ օրենքի, կասեցրել է նրա լիազորությունները: Ավելի վաղ Գրիգորյանի դեմ քաղաքացիների դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել, ինչպես նաև խուզարկվել էր նրա աշխատասենյակը: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |