50 փաստաբան պատրաստ է ստանձնել դատավոր Գրիգորյանի պաշտպանությունը

50 փաստաբան պատրաստ է ստանձնել  դատավոր  Գրիգորյանի պաշտպանությունը

PanARMENIAN.Net - Փաստաբան Երվանդ Վարոսյանը իր ֆեսյբուքյան էջում գրել է, որ մոտ 50 փաստաբան իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը:

«Դատավոր Դավիթ Գրիգորյանի պարագայում գործի է դրվել էլ ավելի եղկելի պատժիչ գործընթաց, որի միակ նպատակը նրան իշխանությանն անհաճո որոշման համար պատժելն է` միաժամանակ վախեցնելով նաև մյուս դատավորներին։ Կարծում եմ, որ նման իրավիճակում փաստաբանությունն իրավունք չունի լուռ հետևելու Հայաստանի առանց այդ էլ հիվանդ դատական համակարգի վերջնական ոչնչացմանը։ Առանց անկախ դատական համակարգի փաստաբանություն չկա, կան միայն ստվերային դատապարտելի գործարքներզ», - գրել է փաստաբանը։

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիքի դրվագով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---