Նյարդավիրաբուժական 2 ծառայություն կհագեցվի գերժամանակակից սարքավորումներով

Նյարդավիրաբուժական 2 ծառայություն  կհագեցվի գերժամանակակից սարքավորումներով

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարության որոշումով երկու պետական նյարդավիրաբուժական ծառայություն կհագեցվի գերժամանակակից սարքավորումներով:

«Նյարդավիրաբուժական ծառայությունները կհագեցվեն գերժամանակակից սարքավորումներով, որոնք մինչև օրս առկա չեն եղել Հայաստանում: Դրանով իսկ նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակը էականորեն կբարձրանա և բազմաթիվ մանկական և մեծերի նյարդավիրաբուժական վիրահատություններ, որոնք մինչև այժմ Հայաստանում չէին կատարվում, կկարողանան կատարվել մեր կլինիկաներում», - նշել է նախարարը:

Թորոսյանի խոսքով, նյարդավիրաբույժները նույնպես կանցնեն համապատասխան վերապատրաստումներ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---