ԱՄՆ ՍԵՆԱՏԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ 9 օգոստոսի 2002 - 23:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը հաստատել է Հայաստանի հետ ռազմական համագործակցության 2003 թվականի ծրագիրը: Այդ մասին այսօր տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` 2003 թվականի ծրագիրը «գործնականում նման է անցյալ տարվա ծրագրին»: Ինչ վերաբերում է ընթացիկ ծրագրի իրականացմանը, ապա նախարարի խոսքերով, դրա ուսումնական հիմնամասն արդեն սկսվել է, եւ հայ սպաների խումբը գտնվում է ԱՄՆ-ում: «Համագործակցության ծրագրի մնացած մասի իրականացման վերաբերյալ բանակցությունները, որոնք առնչվում են բանակային կապի միջոցների բարելավմանը, գտնվում են եզրափակիչ փուլում, եւ ես կարծում եմ, որ ընթացիկ տարում կսկսվի դրա իրագործումը»,- ասել է Սերժ Սարգսյանը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |