Քաղաքապետը հանդիմանել է «Սանիթեքին». Քաղաքը կմաքրենք առանց ձեզ (վիդեո) 29 հուլիսի 2019 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչը հերթական անգամ, քաղաքապետ Հայկ Մարությանի հարցմանն ի պատասխան նշել է, որ ընկերությունը չի պատրաստվում ոչ նոր աղբատար մեքենաներ, ոչ նոր աղբամաններ ձեռք բերել: Մարությանը նշել է, որ քաղաքը չի կարող անվերջ սպասել «Սանիթեքին», և քաղաքային իշխանությունները ձեռնարկել են իրենց գործողությունները: «Սանիթեք» ընկերության հետ կնքած պայմանագրով 16,000 աղբաման պետք է լինի քաղաքում, այս պահին մոտ 4000 են, բայց այդ եղածներն էլ պիտանի չեն օգտագործման: Մեր քաղաքացիների բնականոն կյանքն ապահովելու համար մենք սկսում ենք փոխարինել դրանք համայնքի ձեռքբերած աղբամաններով: Ամբողջ քաղաքում, ի վերջո, պետք է լինեն նոր աղբամաններ, որոնք ընթացքում պետք է լվացվեն և սպասարկվեն: Քաղաքը չի կարող ունենալ այնպիսի աղբամաններ, ինչպիսին տրամադրում է «Սանիթեք» ընկերությունը: Քաղաքային իշխանությունները թույլ չեն տալու, որ Երևան քաղաքում աղբահանությունը մնա այս վիճակում: Նախընտրական փուլում ասում էի, որ մաքրելու ենք քաղաքը աղբից. ես վերահաստատում եմ այդ կետը՝ անկախ նրանից դա կլինի ձեզ հետ, թե առանց ձեզ: Ձեր ընկերությունը պետք է սթափվի և հասկանա, որ եթե տապալելու է այս գործընթացը, ապա ստանալու է համարժեք գնահատականը», - ասել է Մարությանը: Նոր աղբամանների տեղադրումը կսկսվի Դավթաշեն և Քանաքեռ-Զեյթուն համայնքներից: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցների համալրումը շարունակվում է: Նախորդ շաբաթ Երևան է հասել երկու նոր աղբահավաք մեքենա, ինչպես նաև քաղաքապետարանի ձեռքբերած աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ 400 հատ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր աղբամանների տեղադրումը համայնքը կսկսի Դավթաշեն վարչական շրջանից: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի | ՌԴ ՊՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում հեղեղումների հետևանքների վերացմանը Նշվում է, որ հարցման դեպքում ՌԴ ԶՈւ ուժերն ու միջոցներն անհապաղ կգործուղվեն աղետի գոտի ՔԿ. Ստեփանակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269 մարդ Գետանցման միջոցով նաև բնակչության տարհանում է իրականացվել Սանահին կայարանում ԱՆ-ն՝ աղետի գոտու բնակչությանը․ Չօգտագործել ջուրը, եթե հոտն ու գույնը փոխված են Նշվում է, որ պետք չէ օգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով այդ թվում եռացած վիճակում |