Արցախի պատվիրակությունը հանդիպել է բելգիական Ալստի ավագանու անդամների հետ30 հուլիսի 2019 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախի Շահումյանի շրջանը ներկայացնող պատվիրակությունը այցելել է Բելգիայի Ալստ քաղաք:Պատվիրակությունն Ալստ քաղաքի ավագանու անդամների կողմից հրավիրված էր մասնակցելու ամենամյա Pikkeling փառատոնին (որը Ֆլանդրիայի շրջանի ամենահայտնի միջազգային ֆոլկլորային փառատոնն է), ինչպես նաև ներկա լինելու հուլիսի 26-29-ը քաղաքում տեղի ունեցող մշակութային և սպորտային միջոցառումներին: Արցախի պատվիրակության կազմում էին Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը և Քարվաճառի քաղաքապետ Սերգեյ Չիլինգարյանը. պատվիրակությանը ուղեկցում էին Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը, գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը և ծրագրերի ղեկավար Աշխեն Ֆիքսովան: Փառատոնի պաշտոնական բացման արարողության ժամանակ Ալստի առաջին փոխքաղաքապետ Կարիմ վան Օվերմեյրեն, ով երկու անգամ այցելել է Արցախ, ողջունել է Արցախից պատվիրակության ներկայությունը: Միջազգային փառատոնի մյուս մասնակիցները ներկայացնում էին Հնդկաստանից, Պուերտո Ռիկոից, Հարավային Աֆրիկաից, Մարտինիկից և Ուկրաինաից քաղաքներ, հայտնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը: Արցախի պատվիրակությունն անցկացրել է մի շարք հանդիպումներ, այդ թվում Ալստի ավագանու տարբեր կուսակցություններ ներկայացնող անդամների հետ: Հուլիսի 29-ին պատվիրակությանը հյուրընկալել է Ալստի քաղաքապետ Քրիստոֆ Դըհազը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր արդյունավետ կառավարման, մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ: Շեշտելով Արցախի ժողովրդի համար ապակենտրոնացված համագործակցության խիստ կարևորությունը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը նշել է. «Արցախի համար այսպիսի հարաբերությունների ստեղծումը կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի կողմից պարտադրված մեկուսացման քաղաքականությունը կասեցնելու և երկու հասարակությունների միջև համագործակցության հիմք ստեղծելու համար: Մենք երախտապարտ ենք մեր ընկերներին, որոնցից է Կարիմ վան Օվերմեյրեն, մեր հասարակությունների միջև կամուրջ հանդիսանալու համար»: Կարապետեանն այնուհետ հավելել է. «Մարդու իրավունքները բոլորի համար նույնն են՝ անկախ երկրի պաշտոնական կարգավիճակից: Արցախի ժողովրդի իրավունքն է հարաբերություններ հաստատել միջազգային հանրության հետ և իրեն դրա լիարժեք անդամ զգալ»: Այցը հարուստ էր նաև մշակութային միջոցառումներով: Pikkeling փառատոնին մասնակցելուց բացի պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան ծանոթանալու Ալստ քաղաքի պատմությանը, այցելեցին քաղաքի ամենահատկանշական վայրերը, այդ թվում տպավորիչ Utopia գրադարանը, երաժշտական ակադեմիան և Taalbubbels լեզվի ուսուցման կենտրոնը:Այցի ավարտին պատվիրակությունը մասնակցեց Criterium Aalst հեծանվազքի պաշտոնական բացմանը: Երկու քաղաքների ներկայացուցիչները մտադիր են ապագայում զարգացնել մշակութային համագործակցությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |