ԵՄ-ն ողջունում է Թուրքիայի նոր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ 4 հոկտեմբերի 2008 - 15:44 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների արդյունքները կախված են Անկարայից եւ նրանից, թե ինչպես նա կկատարի իրեն ներկայացված պահանջները: Այս մասին ուրբաթ օրը Փարիզում հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլլի Ռենը: Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Օլլի Ռենն ընդգծել է Թուրքիայի ռազմավարական եւ դիվանագիտական դերը տարածաշրջանում եւ նշել է, որ Թուրքիան կայունության կարեւոր տարր է Կովկասում: ԵՄ հանձնակատարն ընդգծեց նաեւ պաշտոնական Անկարայի միջնորդի դերը Իսրայելի ու Պաղեստինի, Իսրայելի ու Սիրիայի միջեւ հակամարտությունների կարգավորման գործում, ինչպես նաեւ նրա նոր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ: Ըստ Օլլի Ռենի, Թուրքիայի քաղաքականությունը, այդ թվում նաեւ նրա նոր քաղաքականությունն Երեւանի հանդեպ, ցույց է տալիս, որ Անկարան առանցքային դեր է կատարում տարածաշրջանում, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |