Նպաստառու ընտանիքներն ավելի շատ ծախսում են ալկոհոլի և ծխախոտի վրա, քան մսի

Նպաստառու ընտանիքներն ավելի շատ ծախսում են  ալկոհոլի և ծխախոտի վրա, քան մսի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նպաստառու ընտանիքի կողմից սննդամթերքի ծախսերի 19%-ը բաժին է ընկնում հացի սպառմանը, իսկ հաջորդ խոշոր ծախսը ոգելից խմիչքների և ծխախոտի ծախսն է՝ 17%։

«Եվ միայն 11%-ն է ուղղվում մսի և 6%-ը ձկան ձեռքբերմանը։ Արդյունքում նպաստառու ընտանիքների կողմից ոգելից խմիչքների և ծխախոտի վրա տարեկան ծախսվում է մոտ 17 մլրդ դրամ», - հայտնել է Առաքելյանը։

Նա նաև հավելել է, որ նպաստների նոր համակարգում կանխիկ գումարի տրամադրումը հասցվելու է նվազագույնի՝ աջակցության գլխավոր թիրախը դարձնելով աղքատությունը ծնող պատճառների վերացումը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---