Սիմֆերոպոլի օդանավակայանում Այվազովսկուն նվիրված ցուցահանդես է բացվել30 հուլիսի 2019 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Սիմֆերոպոլի օդանավակայանում, որն ի պատիվ մեծ ծովանկարչի անվանակոչվել է Հովհաննես Այվազովսկու անունով, նկարչի 202-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել: Ցուցահանդեսում ընդգրկված են ծովանկարչի, նրա աշակերտների և հետևորդների կտավների վերատպությունները: «Այվազովսկին և ծովանկարչական բնապատկերի ավանդույթները» կոչվող ցուցահանդեսային նախագիծը նվիրված է մեծ ծովանկարչի 2020-ամյակին և բացվում է Սիմֆերոպոլի օդանավակայանում, որը կոչվել է նրա անունով 2019-ին: Ներկայացված են Այվազովսկու 8 կտավի և նրա աշակերտներ և հետնորդներ Էմանուիլ Մաղդեսյանի, Միխայիլ Ալիսովի և Արսենի Մեշչերսկու նկարների վերատպությունները»,-ասվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մեծ ծովանկարիչը ստեղծել Է մոտ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |