«Սանիթեքի» մամուլի ասուլիսը կկայանա Երևանում![]() 30 հուլիսի 2019 - 14:56 AMT PanARMENIAN.Net - «Սանիթեք» ընկերության մամուլի ասուլիսը, ընկերության ներկայացուցիչների մասնկացությամբ, տեղի կունենա Երևանում: Այդ մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ: «Սանիթեք» ընեկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա, թե մենք այսօր ինչու հասանք այս կետին և թե ինչ պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ստեղծված իրադրությունը: «Սանիթեք» ընկերության համար, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մնում է կարևոր հետևյալը` ներկայացնել հստակ փաստեր, թվեր և ներկայացնել ճշմարտությունն այս ողջ պատմության: Թբիլիսիից մամուլի ասուլիսն իրականացնելու որոշումը միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը` ելնելով քաղաքացիների և Երևան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից և վերաբերմունքից, քանի որ նրանց ներկայությունը Երևանում այս փուլում ցանկալի չէ` չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ: Որպեսզի հնարավոր լինի խուսափել ընկերության դեմ նոր քարոզարշավի թեմայի ստեղծումից և չկորցնելու համար հիմնական նպատակը, ընկերության մամուլի ասուլիսը, ընկերության ներկայացուցիչների մասնկացությամբ, տեղի կունենա ուրբաթ օրը` օգոստոսի 2-ին ժամը 12:00 Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տրդատ թագավոր» սրահում»,-ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սանիթեքի» մամուլի ասուլիսը կայանալու է Թբիլիսիում, ինչը տարակուսանք էր առաջացրել հանրության շրջանում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |