ՌԴ-ում հաստատել են պոտենցիալ վտանգ ներկայացնող շների ցանկը![]() 30 հուլիսի 2019 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է պոտենցիալ վտանգ ներկայացնող շների ցանկը հաստատող որոշումը: Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում: Ցուցակում ընդգրկվել է 12 ցեղատեսակ՝ ակբաշը, ամերիկյան բանդոգը, ամբուլդոգը, բրազիլական բուլդոգը, բուլլի կուտան, զտարյուն ալափահյան բուլդոգը (օտտո), բենդոգը, գայլի և շան խառնուրդները, գուլ դոգը, պիտբուլմաստիֆը, հյուսիսկովկասյան շունը, ինչպես նաև դրանց խառնուրդները, որոնց գենետիկայում կան ագրեսիայի ու ուժի դրսևորումներ, գրում է ՌԻԱ Նովոստին: Ցուցակը կազմվել է Կինոլոգիական կազմակերպությունների հասարակական միության առաջարկությունների հիման վրա: 2020-ի հունվարի 1-ից այդ շների զբոսանքն առանց դնչկալի ՌԴ-ում կարգելվի, բացառությամբ այն դեպքերի, երբ շունը գտնվում է տիրոջ ցանկապատված տարածքում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |